Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Մեր հերոսները

Մեր հերոսները
26.03.2025 | 18:34

ԱՐՄԵՆ ԼԵՎՈՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ծնվել է 1994 թ․ հունիսի 30-ին, Երևանում։

Ընտանիքի միակ որդին էր, ուներ երեք քույր։ Հաճախել է Գրիգոր Բաղյանի անվան թիվ 141 հիմնական դպրոցը։ Ապա սովորել Մշակույթի պետական քոլեջում։ Զբաղվում էր քանդակագործությամբ և աշխատում էր կահույքի արտադրամասում։ Պատրաստվում էր դառնալ օպերատոր։ Բանակ է զորակոչվել վերջին կուրսից։ Ծառայությունն ավարտելուց հետո շարունակելու էր կրթութունը։ Նա կրում էր հորեղբոր անունը, ով մահացել էր 18 տարեկանում։

2014 թվականի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23։ 50-00։15-ի սահմաններում, արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր։

Ադրբեջանցիները գիշերը հարձակվել են մեծ խմբով, Արմենը նկատել է դիվերսանտներին, զգուշացրել զինակիցներին և սկսել դիմադրությունը։ Ծանր վիրավորվել է և նույնիսկ այդ վիճակում չի ընկրկել ու շարունակել է դիմադրությունը։ Դա հայկական ուժերին հնարավորություն է տվել արագ կազմակերպվել և դեն շպրտել թշնամուն, պատճառելով մեծ քանակի կորուստներ։

Արցախի Հանրապետության զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության և հակառակորդին պատճառելով զգալի մարդկային ու նյութական կորուստ՝ հետ են շպրտել դեպի ելման դիրք։ Փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից, հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում, իր առջև դրված խնդիրը արիաբար կատարելու ժամանակ, զոհվել է մեր քաջը՝ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը։

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանով հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

Այդ պարգևի ամենաերիտասարդ մեդալակիրն է։

Նույն թվականի հունվարի 28-ին ՀՀ Նախագահը, Արմեն Հովհաննիսյանին, հետմահու պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, նույն զորամասի երկու զինծառայողներ պարգևատրվել են «Արիություն» մեդալովու ևս չորսը՝ «Մարտական ծառայություն» մեդալով։

Փառք ու խոնարհում անձնազոհաբար մարտնչած մեր հերոսին։

Հերոս Տղերքը ՖԲ էջից

Դիտվել է՝ 2703

Մեկնաբանություններ